ՍԱՊԾ-ի թեժ գծով 2014թ.-ին ստացվել է 123 ահազանգ
Տնտեսություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2014 թվականի ընթացքում ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի մամուլի բաժնից, ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը: ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել:
2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին «թեժ գծով» տրվել է ավելի քան 300 խորհրդատվություն:
Ահազանգերը և դիմում-բողոքներն առնչվել են հիմնականում սննդամթերքի թերի մակնշմանը և սննդամթերքի ժամկետանցությանը, նաև սանիտարահիգիենիկ պայմաններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)