Microsoft-ը Windows 10-ի մշակումը կավարտի հունիսին
Տնտեսություն
Microsoft ընկերությունը Windows 10 գործառնական համակարգի տարբերակի մշակումը, որը կմատակարարի սարքեր արտադրող գործընկերներին, կավարտի այս տարվա հունիսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Neowin տեխնոբլոգը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Windows 10-ի վերջնական տարբերակի թողարկման ժամկետն ընկերությունում առայժմ չեն հայտնում, բայց հայտարարում են, որ այն գործի կդրվի այս տարի: Microsoft-ը հունվարին թողարկել է համակարգի երկրորդ նախնական տարբերակն այն օգտատերերի համար, որոնք մասնակցում են թեսթավորման ծրագրին, իսկ այս ամսին պլանավորում է թեսթային տարբերակ թողարկել շարժական սարքերի համար:
Neowin-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր է Windows 10-ի մշակումն ավարտել հունիսին և այն տրամադրել սարքեր արտադրողներին: Այս քայլը տրամաբանական կլինի ընկերության համար, քանի որ այդ կերպ արտադրողները կկարողանան Windows 10-ի հիմքի վրա սարքերը թողարկել նոր ուսումնական տարվանից առաջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)