Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Տնտեսություն
Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով փետրվարի 12-ին' ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն