Արտեմ Ասատրյանը դրական է գնահատում գնաճի զսպման ԿԲ-ի գործողությունները
Տնտեսություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դրական է գնահատում ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականությունը՝ ուղղված գնաճի զսպմանը: Կառավարության նիստից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ուսումնասիրե՞լ են հարցը՝ ինչպես կանդրադառնա Կենտրոնական բանկի վերջին որոշումը (վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը մինչև 10.5%) ՀՀ քաղաքացիների՝ հատկապես աղքատ խավի վրա:
«Կարծում եմ, որ քաղաքականությունը, որն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից, նաև վերջին քայլը, ներկայացված է հիմնավորումներով: Բնական է, որ այն քաղաքականությունը, որը վերաբերում է գնաճի զսպմանը, առաջին հերթին դրական է: Կառավարության հետ իրականացվում են քայլեր, որպեսզի մեր քաղաքացիների սոցիալական վիճակը լավանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը:
Լրագրողները նկատեցին, որ ԿԲ-ի որոշման հետևանքով բարձրացվելու են բանկերի կողմից քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները, ինչին ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ հարցը պետք է նայել ամբողջության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)