Օլանդին մեղադրում են պետբյուջեի միջոցները սիրուհու վրա վատնելու մեջ. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետբյուջեի գումարները ծախսում է իր ոչ պաշտոնական ուղեկցորդուհու` դերասանուհի Ժյուլի Գայեին հսկիչներով ապահովելու համար: Այս մասին հաղորդել է ֆրանսիական Closer պարբերականը:
«Հանրապետության նախագահը կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ ում հետ պատահի: Բայց տիկին Գայեն պետության ղեկավարի պաշտոնական ուղեկցորդուհին չէ, այդ պատճառով էլ վճարել նրա տեղափոխությունները, հսկողությունը հարկատուների միջոցներով ամենևին պարտադիր չէ»,- հայտարարել է ընդդիմադիր «Միություն հաջակցություն ժողովրդական շարժման» ներկայացուցիչ Սեբաստյան Յուիգը:
Ձախ ընդդիմությունը ևս Օլանդին մեղադրում է պետական գանձարանից սիրուհու վրա միջոցներ վատնելու մեջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում