Ուկրաինայի ուժայինները հրետանային ռմբակոծության են ենթարկել Դոնեցկի օդանավակայանը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի ուժայինները հրետանային կրակ են բացել Դոնեցկի օդանավակայանի տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Դոնեցկի լրատվական գործակալությանը:
Կիրակի երեկոյան Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետություններից, ինչպես նաև Կիևից և ԵԱՀԿ-ից հայտնել են, որ հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ է մտել Ուկրաինայի արևելքում կեսգիշերին, պահպանվում է:
Սակայն, չնայած դրան, որոշ շրջաններում հրետանային ռմբակոծությունը շարունակվում է: Այսպիսով, փետրվարի 15-ին արձանագրվել է Գորլովկայի երեք հրետանային ռմբակոծում, այդ թվում, բնակելի տարածքների և ԱԻՆ բազայի:
Նույնիսկ նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևի նպատակն է վերադարձնել վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում