Արտարժույթները թանկացել են
Տնտեսություն
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 18-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.42 դրամով' կազմելով 479.48 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.86 դրամով և կազմել 546.13 դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով' կազմելով 7.67 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.91 դրամով և կազմել 740.03 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 18-ին կազմել է 18 հազար 645.21 դրամ, արծաթի գինը՝ 259.29 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 375.44 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)