ԵՄ-ն էներգետիկ համաձայնագրեր է պատրաստում Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ. Spiegel Online
Համաշխարհային Մամուլ
Լուծելով Եվրոպա մատակարարվող գազի դիվերսիֆիկացման խնդիրը՝ Եվրահանձնաժողովը պատրաստ է պայմանագիր կնքել այնպիսի երկրների հետ, ինչպես, օրինակ, Ադրբեջանն ու Թուրքմենստանը:
Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը՝ հղում անելով Spiegel Online-ին՝ այդ մասին ասվում է ԵՄ Էներգետիկ միության համար պատրաստված 2 փաստաթղթերում:
Եվրահանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ արդեն ընթացիկ տարում ԵՄ-ն մտադիր է Բաքվի և Աշխաբադի հետ փոխըմբռնման մասին հուշագրեր ստորագրել, որոնք պետք է դառնան Եվրոպան բնական գազով ապահովելու «կայունության» բարձրացման փաթեթի մի մասը: Այդ փաթեթը ԵՄ-ն ցանկանում է մշակել մինչև 2016թ.:
«ԵՄ-ն կօգտագործի բոլոր արտաքին քաղաքական գործիքները՝ արտադրող և տարանցիկ երկրների հետ էներգետիկ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու համար»,- գրում է պարբերականը:
Այդ երկրների թվին են դասվում Ալժիրը, Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը, Մերձավոր Արևելքի և աֆրիկյան մի քանի երկրներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում