Կենտրոնական բանկը արդյունաբերության ճյուղում նվազում է կանխատեսել
Տնտեսություն
Կենտրոնական բանկը Հայաստանի արդյունաբերության ճյուղի վերաբերյալ կանխատեսումները վերանայել է փոքր-ինչ նվազման ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հիմնականում նվազեցվել է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտներում ակնկալվող աճի տեմպը՝ պայմանավորված համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների նվազման միտումով:
Նվազման ուղղությամբ են վերանայվել նաև շինանյութերի, խմիչքի արտադրության և սննդի վերամշակման աճի տեմպերը՝ պայմանավորված համապատասխանաբար շինարարության ճյուղի և արտաքին ու ներքին պահանջարկի կրճատմամբ:
Կենտրոնական բանկի կանխատեսումներով' 2015 թվականին սպասվում է ավելացված արժեքի 1.0-1.6 տոկոս աճ: Չնայած դրան' սպասվում է, որ 2015 թվականին Թեղուտի հանքավայրի շահագործումը և արտահանման նոր շուկաների բացահայտումը էապես կնպաստեն սպասվող չափավոր աճին:
Արդյունքում, առաջիկա 3 տարիներին արդյունաբերության աճը կարագանա և կկայունանա 4.1-4.6 տոկոսի շուրջ, որին հիմնականում կնպաստեն մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված' արդյունաբերության արտահանելի ենթաճյուղերում շահութաբերության բարելավումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)