Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Վարկերի տոկոսադրույքների աճը կզսպվի. վստահեցնում է Կենտրոնական բանկը

Տնտեսություն

Ֆինանսական համակարգում բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կճշգրտեն իրենց վարկային քաղաքականությունը, և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հայաստանի Կենտրոնական բանկից: Հարցին, թե ինչպես է ԿԲ-ն գնահատում բանկերի այն գործելաոճը, որ վերջիններս պակասեցրել են դրամային վարկերի տրամադրումը և հաճախ խուսափում են հայկական արժույթով վարկեր տրամադրելուց, Հայաստանի գլխավոր դրամատունը հատյնում է, որ տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերը պետք է վերագնահատեին իրենց ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական: «Այս զարգացումները որոշակիորեն դանդաղեցրել են հատկապես դրամային վարկավորման գործընթացը: Սակայն ԿԲ գործողություններն ուղղված են դրամավարկային պայմանների թուլացմանը. փուլ առ փուլ նվազեցվում են լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ինչպես նաև ավելացվում են առևտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները: Այս գործողությունները կկրեն շարունակական բնույթ, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում (օրինակ՝ առավել երկարաժամկետ գործիքների առաջարկի ընդլայնում' նվազեցնելով վերջինների վարկային ռիսկը), և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա»,- պատասխանեցին Կենտրոնական բանկից:

Անդրադառնալով դրամային վարկերի տոկոսադրույքների աճին, գլխավոր դրամատունը հայտնում է, որ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը: «Դրամավարկային քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկի վերջին գործողությունները չեն հանգեցրել արտարժույթային վարկերի տոկոսադրույքների աճի, սակայն հասկանալի է, որ դրանք որոշակի լագով ազդեցություն կունենան դրամային միջոցների տոկոսադրույքների վրա: Սակայն ներկայումս ԿԲ կողմից կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցմանը զուգահեռ՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը»,- նշեցին ԿԲ-ից:

«Բացի այդ՝ վերջերս Կենտրոնական բանկի կողմից բանկային կարգավորման դաշտում իրականացվել են որոշ փոփոխություններ, որոնք նույնպես կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը, մասնավորապես, արդյունքում կնվազեցվեն արտահանողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ինչպես նաև՝ 2015թ. մարտի 1-ից բանկերի համար երկարաժամկետ միջոցների ներգրավման ծախսերը: Այս միջոցառումների արդյունքում կաշխուժանա ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկավորումը»,- վստահեցնում են գլխավոր դրամատնից:

Անդրադառնալով բանկերի կապիտալի նվազագույն շեմի բարձրացման խնդրին' Կենտրոնական բանկից հայտնում են, որ առևտրային բանկերը կարող են կապիտալ համալրել միայն սեփական միջոցների և շահույթի հաշվին: «Այս միջոցներով առևտրային բանկերը մեծացնում են վարկավորման ծավալները. անտեղի է մտածել, որ բանկերը կարող են կապիտալ համալրել ներգրավված միջոցների հաշվին: Ընդ որում, քանի որ կապիտալը համալրվում է դրամով, բանկերի սեփականատերերի սեփական միջոցներից կապիտալի համալրման արդյունքում բանկերը կսկսեն տրամադրել ավելի շատ դրամային վարկեր»,- նշեցին մեր հարցմանն ի պատասխան:

2014թ. տարեվերջին արժութային շուկայում ձևավորվել էր մի իրավիճակ, երբ միջազգային շուկայում տեղ գտած իրադարձությունները, մասնավորապես գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղումը, այդ երկրներից կապիտալ ներհոսքի նվազումը, ինչպես նաև այդ երկրներում ազգային արժույթների թուլացումը հանգեցրին ՀՀ դրամի արժեզրկման ճնշումների՝ բերելով դրամի փոխարժեքի ճշգրտման: Այս իրավիճակում գների և ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառեց իր գրեթե բոլոր դրամավարկային գործիքները' ներառյալ ներգրավված արտարժութային միջոցների դիմաց դրամով պահուստավորման դրույքի և ԿԲ լոմբարդային ռեպո գործառնությունների տոկոսադրույքի բարձրացում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված