ԻՊ-ի զինյալները Լիբիայում գրոհել են 2 նավթահանքեր. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Մարտի երկուսին Լիբիայի 2 նավթահանքեր ենթարկվել են «Իսլամական պետության» զինյալների հարձակման: Այդ մասին հաղորդել է Al Wasat լրատվական պորտալը:
Գրոհայինները հարձակվել են նավթահանքերի վրա երկրի կենտրոնական մասում՝ Մաբրուք և Էլ-Բահի շրջանում:
Մարտի մեկի ընթացքում նրանք մի քանի անգամ նավթահանքերը ենթարկել են հրթիռային գնդակոծությունների: Ի պատասխան այդ դիվերսիաների՝ նրանց պաշտպանությունը, որը բաղկացած է կառավարական զորքերին հավատարիմ ուժերից, փոխհրաձգության են անցել հարձակվողների հետ, ինչը մինչև հիմա շարունակվում է: Հայտնի է, որ նավթային օբյեկտների վրա գնդակոծությունների հետևանքով կան վնասվածքներ:
Բացի դրանից՝ ծայրահեղականները վնասել են հիմնական խողովակաշարը, որն այդ շրջանի հանքերը կապում է երկրի խոշորագույն Էս-Սիդր նավթալցման նավահանգստի հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում