Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Ալիևին ծառայող թերթն Օբամային «բռնակալ» է անվանել

Համաշխարհային Մամուլ

Ադրբեջանի իշխանությունը խախտել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը' դարձյալ մեկնարկ տալով հակաարևմտյան արշավին, և իշխանամետ թերթերում քննադատություններ հնչեցրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլիգ» թերթը' նշելով, որ Բաքուն անմիջապես և խստորեն է արձագանքել «Վաշինգտոն պոստ» թերթում Ադրբեջանի կառավարության դեմ հնչեցրած քննադատություններին:

Ադրբեջանի պետական «Ազերբայջան» և իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության օրգան «Ենի Ազերբայջան» թերթերը երեկ ԱՄՆ-ի և այդ երկրի նախագահ Օբամայի հասցեին խիստ մեղադրանքներ բովանդակող հոդվածներ են հրապարակել:

«Ազերբայջան» թերթում հրապարակված' «ԱՄՆ-ում առանց դատի ձերբակալություն» վերնագրով հոդվածում Օբաման «բռնակալ» է անվանվել, և նշվել է, որ նա աշխարհի նկատմամբ «արյունոտ քաղաքականություն» է վարում:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հզոր գերիշխանության և բռնակալության ախտանիշներ է ցուցադրում: Սեփական ազգային իրավունքները պահպանել, անկախությունն ուժեղացնել, ԱՄՆ-ից տարբերվող մոտեցում ցուցադրել ցանկացող պետությունները, հատկապես' մուսուլմանական երկրները լուրջ ճնշումների են ենթարկվում: Այդ երկրներում իշխանության հեղաշրջումներ են իրականացվում, խթանվում է քաղաքացիական դիմակայությունը, իսկ դրանք արդյունք չտալու դեպքում, նրանց նկատմամբ բռնություններ են իրագործվում: «Ժողովրդավարության» և «բարեկեցության» անվան տակ անցկացվող քաղաքականության աղետալի արդյունքի համար այսօր Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի, Եգիպտոսի և այլ երկրների ժողովուրդները պետք է «երախտապարտ» լինեն Օբամային»,- գրել է թերթը:

«Ազերբայջանը» նույնիսկ պնդել է, որ Բարաք Օբաման իր քննադատներին լռեցնում է ձերբակալություններով:

«Քննադատներին լռեցնելուն ուղղված պարոն Օբամայի սիրելի գործիքներից մեկն էլ ձերբակալությունն է' չնայած նրան, որ ԱՄՆ-ի նախագահն իր ելույթներում քիչ է մնում հետ թողնի անգամ ճանաչված իրավապաշտպաններին: Գուանտանամո բանտում մինչ օրս «ահաբեկչության» կամ «ահաբեկչությանն աջակցության» մեջ կասկածելի համարվող անձինք են պահվում: Նրանց թվի, կատարած հանցագործությունների, բանտային պայմանների մասին ոչ մի տեղեկություն չկա, քանի որ պարոն Օբաման իր նախորդների պես ավելորդ է համարում նրանց նկատմամբ արդարացի դատավարության անցկացումը: Ավելին, ձերբակալում և բանտեր է նետում առկա վիճակը քննադատող լրագրողներին և ակտիվիստներին….Սրանք բոլորը իր ընդդիմախոսների դեմ Վաշինգտոնի ցուցադրած դաժան վերաբերմունքի ապացույցներ են»,- գրել է «Ազերբայջանը»:

Նման մեղադրանքներով հանդես է եկել «Ենի Ազերբայջան» թերթը նույնպես իր' «Կեղտոտ քաղաքականության պատանդ «Վաշինգտոն պոստը» վերնագրով հոդվածում:

«Ազադլիգը» գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի' Բաքու այցից հետո Ադրբեջանի և Վաշինգտոնի միջև ջերմացում էր սկսել դիտվել, ինչի պատճառն այն էր, որ այցի ժամանակ Նուլանդը հանդես էր եկել դեմոկրատական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանության ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: «Սակայն, երևում է, իշխանությունն այդ համաձայնությունը խախտելու առիթ էր որոնում: «Վաշինգտոն պոստ» թերթի քննադատական հոդվածը իշխանության համար երկնքից ընկ ած մանանա դարձավ»,- գրել է «Ազադլիգը»:

«Վաշինգտոն պոստն» ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «խելահեղ բռնակալության հատկանիշներ» է ցույց տալիս: Այդ երկրում ձերբակալությունների ալիքն իր հետ տանում է լրագրողներին, բլոգերներին, փաստաբաններին, իրավապաշտպաններին և նրանց, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն աձնական ազատության, իսկ Ալիևը, խնդիրներ ունենալով նավթային եկամուտների անկումից, որոնց վրա երկար տարիներ հենվել էր նրա վարչակարգը, երևում է, հարված է հասցնում յուրաքանչյուրին, ով դեմ է հանդես գալիս իրեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված