Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է 3.7 տոկոսով
Տնտեսություն
Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը վերջին 5 տարում ավելացել է 438 հազար 984 դրամով և կազմել 1 մլն 501 հազար 667 դրամ: Նույն ցուցանիշը դոլարային արտահայտությամբ ավելացել է 3 հազար 766 դոլարով և կազմել 6 հազար 610 դոլար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների եւ ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը տեղեկացրեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2013 թվականի համամատ աճել է 3.7 տոկոսով, որը մի փոքր ավելի է ՀՆԱ աճից և պայանավորված է բնակչության թվաքանակի նվազմամբ: «Բացառությամբ 2009 թվականի, երբ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը զգալի նվազել է, ներկայումս այն կայուն աճ է դրսևորում: 2010 թվականից հետո յուրաքանչյուր տարի այն աճել է ավելի քան 100 հազար դրամով»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)