Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում 

Հռոմի Վիտորիանո ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Սփյուռք

Մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի, համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիայի ներկայությամբ կայացավ «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա հարյուրավոր այցելուների թվում էին Իտալիայի քաղաքական-հասարակական գործիչներ, սենատորներ ու պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վիտտորիանո համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը: Յոթ առանձին բաժինների ցուցանմուշներն ու տեսանյութերը ներկայացնում են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ներկայութունը:

Ցուցահանդեսի բացմանը նախորդեց Իտալիայում Հայաստանի դեսպանի, Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարի, Իտալիայում հայտնի հայազգի դերասան Պաոլո Քեսիսողլուի մամլո ասուլիսը, որին ներկա էին 50-ից ավելի իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Ղազարյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է իտալական հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հազարամյակների պատմության դրվագները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը դեսպանի բնորոշմամբ «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ»: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացավ վերածնունդ ապրել, որի մարմնավորումն անկախ Հայաստանի Հանրապետության կերտումն էր: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Իտալիայում հայկական համայնքների պատմությանը և Իտալիայի զարգացման գործում նրանց ներդրմանը: Նա նաև հիշատակեց իտալացի մի շարք ականավոր քաղաքական-հասարակական գործիչների, նրանց թվում Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին, ֆինանսների նախարար Ֆիլիպպո Մեդային, Անտոնիո Գրամշիին, Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գոռինիին, ովքեր 1915-16թթ. դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությունը:

Պրոֆեսոր Լուի Գոդարը կարևորեց ցուցահանդեսի կազմակերպումը՝ հայկական քաղքակրթությունը համարելով եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Նա Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը» և նշեց, որ իր հանդեպ գործած բռնություններին հայ ժողովուրդը պատասխանել է հզոր մշակույթով' մեջբերելով հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» ավետարանի փրկության պատմությունը: Պաոլո Քեսիսողլուն հատվածներ ընթերցեց հայ ժողովրդի մասին Վիլյամ Սարոյանի խոսքերից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին
Ամենադիտված