Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

«Ժամանակն է հիշելու Հայոց ցեղասպանությունը». շվեդական մամուլի անդրադարձը

Համաշխարհային Մամուլ

Շվեդական եկեղեցու «Kyrkans Tidning» օրաթերթը մարտի 4-ին հրապարակել էր հոդված «Ժամանակն է հիշելու Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է այն որոշ կրճատումներով։

«…Սկսած 1915թ-ից երկու տարվա ընթացքում մոտ 1.5 միլիոն հայեր բնաջնջվեցին։ Կոտորածների ալիքը տարածվեց նաև մյուս քրիստոնյա համայնքերի վրա։ Զոհ դարձան մոտ 84,000 հույներ և ասորիների գրեթե 75 տոկոսը։

Ցեղասպանությունը հանդիսանում էր «Թուրքիան թուրքերի համար» ազգայնական երազանքը։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում, արդյունքում հիմնելով հայկական եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրի բակում կարելի է տեսնել հուշարձան՝ նվիրված 1915թ Ցեղասպանության հիշատակին։

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայերի տեղահանության հարյուրամյակը։ Ժամանակն է ուշադրություն դարձնել Ցեղասպանությանը և կանգնել քրիստոնյաների կողքին, ովքեր արմատներով Մերձավոր Արևելքից են։ Այս տարի 1915թ․ ցեղասպանության հիշատակին նվիրված յուրաքանչյուր միջոցառում առաջիկայում էլ ավելի կամրապնդի մեր միասնությունը։ Մինչ օրս Ցեղասպանության հարցը քաղաքականապես շատ զգայուն հարց է։ Մի շարք քրդական կազմակերպություններ ներողություն են խնդրել հայերից, սակայն Թուրքիայի դատարանները դեռևս շարունակում են դատապարտել այն մարդկանց, ովքեր համարձակվում են հայտարարել, որ ցեղասպանություն է եղել։ Թուրքական դպրոցներում ուսուցանվում է Ցեղասպանության ժխտողականություն։

1915թ. ցեղասպանության ոգեկոչումը եզակի հնարավորություն է տալիս խորացնելու հարաբերությունները Շվեդիայում գտնվող քրիստոնյաների հետ, ովքեր արմատներով Մերձավոր Արևելքից են։ Դա կարող է լինել ներկա իրավիճակի ճիշտ գնահատման սկիզբը։ Այն ամենը, ինչ մենք անում ենք ցեղասպանության հարցը բարձրացնելու ուղղությամբ վաղ թե ուշ հանգեցնելու է Ադոլֆ Հիտլերի երազած բռնի մոռացության պարտությանը։ 2015թ-ը հնարավորություն է տալիս պատասխան տալու Հիտլերին,- «Մենք Շվեդական եկեղեցում հիշում ենք հայերին»։

Մարտի 5-ին Շվեդական ռադիոյով հեռարձակվել է նաև «Արվեստը Հայոց ցեղասպանության մասին» խորագրով կարճ հարցազրույց ստամբուլահայ նկարիչ Գրիգոր Սահակողլուի հետ։

Շվեդական ռադիոյի թղթակից Լիզա Բերգստրոմը հարցազրույցում նշում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում տեղի է ունենալու նկարչական ցուցահանդես, և մեկ տարի շարունակ կցուցադրվեն արվեստի գործեր՝ նվիրված Ցեղասպանությանը։

Հարցազրույցում արվեստագետ Գրիգոր Սահակողլուն նշում է, որ իր նկարները մեծամասամբ սև և կարմիր գույներով են, քանի որ նվիրված են Ցեղասպանությանը։

«Ես խոսում եմ իմ ժողովրդի հետ, երբ նկարում եմ, և պատահում է, որ արտասվում եմ։ Արտասվում եմ, երբ հիշում և վերապրում եմ 100 տարի առաջ իմ հարազատների հետ տեղի ունեցած կոտորածները։ Ես իմ մեջ կրում եմ հայկական ինքնություն, արմատներ և ժառանգություն»,- ասում է Գ. Սահակողլուն զրույցի ժամանակ։

Հարցազրույցում նշվում է, որ Ցուցահանդեսը կոչվում է "Exist", որը կարելի է մեկնաբանել «Բացակա ներկայություն» և ցուցադրվելու է Ստամբուլի Թոբհանե թաղամասի ցուցասրահում, որտեղ նախկինում ևս ներկայացվել են Ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդեսներ, սակայն, քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՝ ողջ տարին Հայոց ցեղասպանության թեման կլինի ուշադրության կենտրոնում։

Գրիգոր Սահակողլուն ցանկանում է ցուցահանդեսում արվեստի գործերի միջոցով թուրք հասարակությանը ավելի իրազեկ և բաց դարձնել։ Նա կարծում է, որ հասարակությունը ևս պետք է ներողություն խնդրի։

«Երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին դա չի վերաբերում միայն անցյալին դա վերաբերում է նաև ապագային»,- ասվում է հարցազրույցում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված