Մոսկվայում 2 ամսվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 3 հազարով
Ռուսաստան
Նախորդ տարվա համեմատ Մոսկվայում գործազրկության թիվն աճել է 0,03 տոկոսով, իսկ ներկա դրությամբ ՌԴ մայրաքաղաքում գործազուրկ է 30.000 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ոչ պաշտոնական տվյալներով գործազուրկների թիվը մի քանի անգամ ավելի մեծ է: Այս տարվա երկու ամիսների ընթացքում գործազուրկների թիվն աճել է 3 հազարով: Միաժամանակ, կրճատվել են աշխատատեղերը: Եթե նախորդ տարի փետրվարին ՌԴ մայրաքաղաքում 155 հազար թափուր աշխատատեղ կար, ապա այս տարի թափուր աշխատատեղերը կազմել են 116 հազար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)