ԵՏՄ-ի արժութային ոլորտում ինտեգրացման հարցը պետք է լուծվի մինչև աշուն. Պուտին
Տնտեսություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը լուծել Եվրասիական տնտեսական միության արժութային ոլորտում ինտեգրացման հարցը և հեռանկարում արժութային միության ստեղծման հնարավորությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին:
«Ռուսաստանի բանկին՝ ՌԴ-ի կառավարության հետ համատեղ, հանձնարարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի հետ փոխգործակցությամբ որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրացման հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ»,- ասված է նախագահի հանձնարարությունների ցանկում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)