Նեմցովի դուստրը Պուտինին քաղաքականապես պատասխանատու է համարում իր հոր մահվան համար. BBC
Համաշխարհային Մամուլ
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստր Ժանան BBC-ի տված հարցազրույցում այդ ոճրագործության քաղաքական պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Իմ հայրը եղել է Պուտինի գլխավոր քննադատը: Նա եղել է ամենահզոր ընդդիմության առաջնորդը Ռուսաստանում: Նա պայքարել է Պուտինի, այլ ոչ թե ուրիշ մեկի հետ», - ասել է Նեմցովի դուստրը:
Պատասխանելով BBC-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Ժաննա Նեմցովան իր հոր մահվան համար պատասխանատու է համարում Պուտինին` նա պատասխանել է. «Քաղաքական իմաստով` այո»:
Բորիս Նեմցովի հուղարկավորությունից անմիջապես հետո Ժաննա Նեմցովան արտասահման է մեկնել: BBC-ի համար հարցազրույցը ձայնագրվել է Իտալիայում:
«Նրանք սպանել են հորս, չեմ կարող լռել», - պարզաբանել է Նեմցովի դուստրը` հավելելով, որ չէր վախենում Ռուսաստան վերադառնալուց:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում