Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները 

Արևային առաջին էլեկտրակայանները Հայաստանում կկառուցվեն հաջորդ երկու տարվա ընթացքում

Տնտեսություն

Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մասին խոսվում է տարիներ շարունակ, թեև մինչ օրս ոլորտում չեն կատարվել խոշոր ներդրումներ և սահմանված չէ էլեկտրաէներգիայի սակագինը: Այն, որ նավթի և գազի ռեսուրսներ չունեցող երկրի համար այլընտրանքային էներգետիկան չափազանց կարևոր է, գաղտնիք չէ, և խնդրի արդիականությունը հաշվի առնելով' արդեն իսկ փորձ է կատարվում ստեղծել առաջին արևային էլեկտրակայանները: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարների և արևային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, հաճախ է խոսվում այն մասին, որ մենք ունենք նախանձելի պայմաններ' արևային էներգետիկայի զարգացման համար: Ի՞նչի արդյունքում է ձևավորվել այս պնդումը:

- Տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 2 անգամ ավելի շատ «արև» կա, քան օրինակ եվրոպական երկրների միջին ցուցանիշը: Մեզ մոտ արևային օրերի քանակը տարեկան հասնում է 300-ի, իսկ արևային ժամերը' 3000-ի: Այս բոլոր տվյալներն ամփոփված են արևային քարտեզներում և ապացուցում են, որ մենք ունենք լավ ռեսուրս' էներգետիկայի այս ոլորտը զարգացնելու համար: Միակ խոչընդոտը, որի պատճառով մինչ այսօր չենք կարողացել կառուցել արևային կայաններն, այն է, որ սարքավորումների ձեռքբերման համար կապի տալ ներդրումներ էին հարկավոր: Սակայն ներկայումս արևային տեխնոլոգիաները զգալիորեն էժանացել են, և տնտեսապես շահավետ է դարձել արևային կայանների կառուցումը:

- Որքանո՞վ է մատչելի նման տեխնոլոգիաների ձեռքբերումը: Հիմա մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ունենալու արևային էլեկտրակայաններ:

- 2010 թվականի համեմատ արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների արժեքը նվազել է 80 տոկոսով: Դա հիմնականում Գերմանիայի իրականացրած ծրագրերի արդյունքն է, քանի որ այն մասշտաբայնորեն սկսեց կիրառել արևային տեխնոլոգիաները, իսկ Չինաստանն էլ զարկ տվեց արդյունաբերությանը: Արդյունքում հիմա կան շատ որակյալ ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաներ, որոնք կարող են մրցակցել ավանդական էլեկտրակայանների արտադրության հետ: Մենք արդեն Կլիմայի ներդրումային հիմնադրամից գումարներ ենք ներգրավել' արևային էներգետիկայի զարգացման համար: Այդ գումարները մատչելի վարկերի տես քով կտրամադրվեն ապագա ներդրողներին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել սահմանվելիք սակագինը: Ծրագրում կա նաև գրանտային մաս, որն այս տարի օգտագործվելու է արևային քարտեզով նախանշված վայրերում մանրամասն հետազոտությունների և ներդրումային ծրագրերը պատրաստելու համար:

-Ի՞նչ նպատակ են հետապնդելու այդ հետազոտությունները:

- Մեր արևային քարտեզով նախանշել ենք 6 ամենաբարձր ներուժով վայրերը, սակայն հատուկ սարքավորումների միջոցով հարկավոր է ավելի հստակ չափել այդ վայրերի առևային ռեսուրսը, որպեսզի հասկանանք' ինչ կայաններ է հնարավոր կառուցել: Երբ արդեն ունենանք հաշվարկները, կմշակենք ներդրումային ծրագրերը և կկարողնանք հայտարարել միջազգային մրցույթ և ներդրողներ բերել: Ովքեր առաջարկեն լավագույն սակագները, այսինքն' ցածր, նրանք էլ կառուցապատման իրավունք կստանան: Ակնկալում ենք, որ այս մեխանիզմը հետագայում մասշտաբային էֆֆեկտ կստանա: Չենք ուզում այս վեց ծրագրերն ավարտել և սահմանափակվել դրանով:

- Նշեցիք, որ ընտրելու եք նվազագույն սակագին առաջարկող ներդրողին: Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվելու սակագինը:

- Սակագինը, որ որոշվելու է, չպետք է ինչ-որ կերպ բացասական ազդեցություն ունենա էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագնի վրա: Մեր նախարարության առաջնային նպատակն է մատչելի էներգիայի մատակարարումը քաղաքացուն:

- Ի՞նչ ժամկետներ եք նախանշել այս գործողությունների իրականացման համար:

- Այս տարվա վերջին կունենաք ներդրումային ծրագրերը և հույս ունենք, որ եթե ֆորսմաժորային խնդիրներ չառաջանան, 2016-2017 թթ. արդեն կունենանք առաջին արևային կայանը: Նպատակ ենք դրել կառուցելու առնվազն 30 մեգաՎատտ հզորության կայան։ Սակայն վերջնական ծավալն ու գինը կպարզվի մրցույթի արդյունքում:

-Երբ մի քանի տարի առաջ հարմար ներդրումային միջավայր ստեղծվեց ՀԷԿ-երի կառուցման համար, երկրում «բում» առաջացավ ներդրումային ծրագրերի բազմազանությունից: Նման արդյունքի եք ցանկանո՞ւմ հասնել նաև արևային էլեկտրակայանների կառուցման ժամանակ:

-Փոքր ՀէԿ-երի կառուցումը եծ թափ ստացավ, քանի որ այն ձեռնտու տարբերակ էր մեր էներգահամակարգի համար: Փոքր ՀԷԿ-երից ստացված էլեկտրաէներգիայի արժեքը մատչելի է միջին կշռույթային արժեքից, այսինքն' արդեն վերջնական սպառողական սակագնի գնագոյացման վրա ունեն դրական ազդեցություն։ Իսկ արևային էներգետիկայի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ այն կանխատեսելի է դարձնում էներգետիկ ոլորտը: Այստեղ պայմանագրերը կնքվելու են 20 տարով և ֆիքսված սակագնով: Այդ ողջ ընթացքում մենք ունենալու ենք կայունություն, որը հնարավոր չէ կանխատեսել օրինակ ջերմային կայանների պարագայում, քանի որ այդտեղից ստացվող էլետրաէներգիայի սակագինը կախված է գազի գնից: Կարծում եմ' այն «բումը», որ ունեցանք փոքր ՀԷԿ-երի դեպքում, տարիներ անց ոչինչ են թվալու «արևային բումի» դիմաց:

Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ամեն տան կտուր դառնա փոքր միկրոկայան, որ յուրաքանչյուր մարդ հասկանա այս ամենի կարևորությունը և նոր տուն կատուցելիս նախատեսի նաև փոքր արևային տաքացուցչի կամ ֆոտովոլտայիկ մարտկոցի տեղադրումը: Վերջիվերջո ուզում ենք հասնել նրան, որ բոլորը հասկանան' էներգետիկան ոչ միայն լարման գծերն ու ատոմակայանն է, այլ բոլորի տանը տեղադրված միկրոկայանները և որ բոլորս մասնակիցն ենք այս մեծ համակարգի:

Հարցազրույցը' Գոհար Ավետիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս
Ամենադիտված