Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կմիանան չինական «Համաշխարհային բանկին». The Financial Times
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կմիանան Asian Infrastructure Investment Bank-ին Մեծ Բրիտանիայից հետո, գրում է The Financial Times-ը` հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանն ուզում է գլոբալ ֆինանսական ինստիտուտ ստեղծել՝ ունակ մրցելու Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ, քանի որ մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չափազանց մեծ ազդեցություն ունեն: Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիային քննադատել է AIIB-ին միանալու որոշման համար:
Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի որոշումը հարված է արևմտյան երկրներին այդ նոր ինստիտուտից դուրս պահելու ամերիկյան փորձերին: Նույնպիսի ճնշում Վաշինգտոնը գործադրել է Ավստրալիայի վրա, որն ԱՄՆ-ի կենտրոնական դաշնակիցն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, սակայն հիմա Կանբերան հայտարարում է այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը վերանայելու ծրագրերի մասին, ասվում է հոդվածում:
Բացի դրանից, թերթը, վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ները, գրում է, որ Սեուլը ևս կարող է վերանայել AIIB-ին չմիանալու իր որոշումը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ևս մեկ դաշնակցի՝ Ճապոնիային, ակնկալվում է, որ այն չի դառնա չինական «Համաշխարհային բանկի» անդամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում