Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Լոս Անջելեսում մեքենան կայանելիս Ջորջ Քլունիին հայեր են մոտեցել

Համաշխարհային Մամուլ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աշխարհի ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքն անցյալ շաբաթ դարձավ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն: Մարտի 10-ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

«Կազմակերպիչները նախատեսում են հավաքել ուշագրավ պատմություններ Հայոց ցեղասպանության վերապրածների և նրանց փրկիչների, այդ թվում՝ որոշ թուրքերի մասին: «100 կյանք» նախագիծը սահմանում է 1 միլիոն դոլար արժողությամբ ամենամյա մրցանակ, որը կհանձնվի այն անձանց, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են այլոց կյանքն աշխարհի ցանկացած մասում: 2016 թ. ապրիլի 24-ին Երևանում հայտնի դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին կհանձնի առաջին «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը»: Ակնկալվում է, որ այս մրցանակի հաղթողները, իրն այդպես է կոչվել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, որը 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, 1 միլիոն դոլար մրցանակը կփոխանցեն որևէ կազմակերպության, որի գործունեությունից նրանք ամենից շատ են ոգեշնչվել իրենց մարդասիրական նախաձեռնություններում:

Այս հատուկ մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Ջորջ Քլունին և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին և դոկտ. Գրեգորյանը:

«100 կյանք» նախագծի հիմնադիրները նաև նախատեսում են իրականացնել աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ միլիոնավոր փաստաթղթերի թվայնացման հսկայական աշխատանքը:

Միջոցառման մեկնարկին ներկա էին հոլիվուդյան հանրաճանաչ աստղեր, Նյու Յորքի անվանի անձնավորություններ և հայտնի լրագրողներ CNN-ից, «CBS 60 րոպե» հեռուստաշոուից և «Թայմ» շաբաթաթերթից: Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը մասնակցեցին մի քննարկման, որը վարում էր «Վաշինգտոն վիկ»-ի (Washington Week) գլխավոր խմբագիր և PBS NewsHour հեռուստածրագրի համահաղորդավար ու համախմբագիր Գվեն Իֆիլը:

Ահա համառոտ հատվածներ Ջորջ Քլունիի ելույթից. «Հայաստանի մասին տեղեկացա իմ ընկերներից մեկի՝ Բոբ Մանուկյանի միջոցով, որն հավանաբար օգտվելով այն ժամանակվա իմ անտեղյակությունից, ասաց. «դու ծանոթ ես որոշ սենատորների, միգուցե կարողանաս խոսել նրանց հետ՝ Սենատում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար»: Ես փորձեցի... Այնքան էլ լավ չստացվեց, ինչպես պատկերացնում եք: Պարզվեց՝ մենք մի քանի ռազմակայան ունենք Թուրքիայում, որի մասին ես չգիտեի: Ինջիրլիկ, ով իմանար... Ես ցնցված էի: Եվ այդպես, սկսեցի ավելի շատ տեղեկանա լ Հայաստանի մասին ընկերական կապերի միջոցով: Ես դանդաղ առաջ էի գնում այս գործում... Միայն այն պատճառով, որ «ցեղասպանություն» բառը հորինվել էր 30 տարի ավելի ուշ, չի նշանակում, որ այն տեղի չի ունեցել... Կինս չգիտեր, որ ես հանդիպում էի Ռուբենի հետ: Նա Ստրասբուրգ մեկնելու պատրաստությունների մեջ էր՝ Եվրոպական դատարան, որպեսզի պայքարի իսկական հայկական հետաքրքիր գործի համար: Երբ Լոս Անջելեսում մեքենաս էի կայանում, կայանատեղի աշխատակիցները բոլորը հայեր էին, նրանք մոտենում էին ինձ ու ասում. «Ես կուզենայի համբուրել Ձեր կնոջը... Դուք կարիք չունեք վճարելու կայանատեղի համար»:

«100 կյանք» նախագծի մեկնարկը լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների, այդ թվում՝ «Նյու Յորք թայմսի» կողմից: Ես զարմացած էի, երբ Վաշինգտոնի խոշոր պարբերականի՝ «Հիլ» (The Hill) թերթի առաջին էջում տեսա իմ լուսանկարը՝ Ջորջ Քլունիի հետ ձեռքսեղման պահին: Ամալ Քլունիի հետ զրույցի ժամանակ ես երախտագիտություն հայտնեցի նրան՝ վերջերս Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշանավոր միջազգային փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հետ միասին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու համար:

Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50 հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ: Նշանավոր բանախոսների թվում էին Դավիթ Բալաբանյանը, Դավիթ Բարսամյանը, Էրիկ Պողոսյանը, Քրիս Բոջալյանը, Իսրայել Չարնին, Դևիդ Գոնտը, Արամ Համբարյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռայմոնդ Գևորգյանը, Չառլի Մահտեսյանը, Մարկ Մամիկոնյանը, Խաչիկ Մուրադյանը, Մերի Փափազյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ռոջեր Սմիթը և Հենրի Թերիոն: Ինձ համար մեծ պատիվ էր գտնվել նման նշանավոր մարդկանց շրջապատում և զեկուցել «Անհատական և խմբային փոխհատուցման» մասին:

Համաժողովի զեկուցողների թվում էին նաև մի քանի թուրք մտավորականներ, որոնք շատ բովանդակալից զեկույցներ ունեցան Հայոց ցեղասպանության մասին»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված