Եմենի Թաիզ քաղաք է տեղափոխվել մոտ 500 զինված շիական ապստամբ. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Եմենի Թաիզ քաղաք է տեղափոխվել «Անսար Ալահ» շիական շարժման մոտ 500 կողմնակից: Այս մասին հայտնել է Sky News Arabia-ն:
Մի քանի օր առաջ շիական ապստամբները շրջափակել են Թաիզը, որը գտնվում է Սանայից դեպի Ադեն նավահանգստային քաղաք ընկած ճանապարհին: Նշվում է, որ այնտեղ է տեղափոխվել նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին:
Թաիզում, որը Եմենի երրորդ խոշորագույն քաղաքն է, նրանք վերահսկողություն են հաստատել մի շարք վարչական և ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ: Խոուիստները, մասնավորապես հսկում են օդանավակայաննն ու ավիաբազան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խոուիստների կողմից գրավված զրահատեխնիկայի շարասյունը նույնպես ուղարկվել է Թաիզ:
Շաբաթ օրը Սանան վերահսկող «Անսար Ալահ» խմբավորումը հայտարարել էր զորահավաքի մասին: Համապատասխան որոշումը կայացրել է հեղափոխական կոմիտեն, որը ձևավորվել է շիական ապստամբենրի կողմից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում