Եմենի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան Կատարում. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Եմենի հակամարտող կողմերի միջև երկխոսությունը կկայանա Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնել է Al-Arabia-ն:
«Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ջամալ Բենոմարը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ բանակցությունները կանցկացվեն Կատարի մայրաքաղաքում, իսկ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում», - ասել են համաարաբական արբանյակային հեռուստաընկերության աղբյուրները:
Մինչ օրս, երկխոսության անցկացման վերջնական վայրի մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չի հաղորդվել:

















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին