Airbus-ի անկումից առաջ օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից և չի կարողացել վերադառնալ. NYT
Համաշխարհային Մամուլ
Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանումից ոչ շատ առաջ օդաչուն լքել է խցիկը: Այս մասին հաղորդում է The New Tork Times պարբերականը:
Անանուն աղբյուրն ասել է, որ թռիչքի սկիզբը հանգիստ է եղել, սակայն հետո օդաչուն դուրս է եկել խցիկից և չի կարողացել վերադառնալ: Ձայնագրությունում կարելի է լսել՝ ինչպես է նա թակում դուռը՝ փորձելով մտնել: Պատասխան չստանալով՝ նա ավելի ուժեղ է թակում, ապա փորձում է կոտրել դուռը, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ ուղևորատար Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին՝ Բարսելոնից Դյուսելդորֆ չվերթի ժամանակ: Աղետը տեղի է ունեցել ֆրանսիական Ալպերում: Օդանավում եղել է 150 մարդ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում