Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Մալաթիայի հայերը Թուրքիայից Ցեղասպանության ճանաչում, գույքի վերադարձ ու հավասար իրավունքներ են ակնկալում

Սփյուռք

Թուրքիայում բնակվող փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, երկար տարիներ ապրելով այդ տարածքներում, մինչ օրս չեն կարողանում իրենց զգալ պետության լիիրավ քաղաքացիներ: Ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ձևավորված «թշնամու», «դավաճանի» կարծրատիպերը ստիպում են հայերին օտարված զգալ այն հասարակության մեջ, որտեղ ապրում են: Այդուհանդերձ, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական բնակավայրերում մնացած հայերի շրջանում շարունակվում է սեփական ինքնությանը վերադառնալու դրական միտումը: «Արմենպրես»-ը խոսել է Մալաթիայի հայերի միության նախագահ Գարբիս Էվյափանի հետ, ում գլխավորած Մալաթիա «ՀայԴեր» կազմակերպությունը ևս մեծ աշխատանք է տանում ոչ միայն հայերի ինքնության պահպանման, այլև հայկական կոթողների վերականգնման համար:

-Այսօր քանի՞ հայ է բնակվում Մալաթիայում: Նրանք թաքցնո՞ւմ են իրենց ինքնությունը, թե բացահայտ խոսում են դրա մասին:

-Այս պահին Մալաթիայի հայերը շուրջ 60-ն են: Նրանք բոլորն էլ բացահայտ նշում են, որ հայ են, չեն թաքցնում իրենց ինքնությունը:

-Կպատմե՞ք Մալաթիայի հայերի միության՝ «ՀայԴեր»-ի մասին: Սեփական արմատներին վերադառնալ ցանկացող հայերի համար միությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Մալաթիայի «ՀայԴեր» միությունը հիմնվել է 2010 թվականին: Մինչ օրս այն տարբեր միջոցառումներ է իրականացրել Ստամբուլում և Սփյուռքում բնակվող մալաթիացի հայերի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով: Այն ոչ միայն կազմակերպել է տարբեր միջոցառումներ, այլև մասնակցել է իսլամացված հայերի կոնֆերանսին, պատրիարքի և վաքըֆների ընտրությանն առնչվող քննարկումներին և առհասարակ այն միջոցառումներին, որոնցում քննարկվել են հայերին հուզող հարցեր: Միևնույն ժամանակ, Սուրբ ծննդի, Զատիկի, Բարեկանդանի նման կրոնական տոներին, մեր ավանդույթները կյանքի կոչելով, կազմակերպում ենք հավաքներ: Բացի այդ, կատարվել է Մալաթիայի հայերի պատմությունը ներառող գիրքը, որը շատ շուտով լույս կտեսնի: Շարունակվում են նաև բանավոր պատմության շուրջ տարվող աշխատանքները:

Մալաթիայում, համեմատած մյուս շրջանների հետ, քիչ է արմատապես իսլամացած հայերի թիվը: Մեր միությունը աշխատանքներ է տանում նրանց՝ հայկական համայնք ինտեգրելու նպատակով:

- Ի՞նչ վիճակում են Մալաթիայում հայերից մնացած մշակութային կոթողները:

- Ավարտվել են Մալաթիայի հայկական գերեզմանատան անվտանգությանն ուղղված աշխատանքները, ծառատունկը, զոհասեղանի և դիակի լվացման վայրի կառուցումը: Դեռևս շարունակվում է տեղի երկու կիսավեր հայկական եկեղեցու վերանորոգումը:

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մալաթիայում հիշատակի միջոցառումներ իրականացվելո՞ւ են:

- Քանի որ մեր միությունը հիմնվել է Ստամբուլում, այն հիմնական գործողությունները ծավալում է հենց այստեղ. մենք կմասնակցենք Ստամբուլի միջոցառումներին: Իսկ Մալաթիայում հնարավոր հիշատակի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ որոշում կկայացնեն տեղացիները:

- Սպասո՞ւմ եք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հատկապես կարևոր է այն, որ թուրքական պետությունը սահմանադրորեն պետք է ընդունի փոքրամասնություններին որպես իր երկրի հավասար քաղաքացիներ, ովքեր արդեն 100 տարի է՝ ապրում են Լոզանի պայմանագրի հովանու տակ: Բացի այդ, պետությունը պետք է ապահովի այնպիսի միջավայր, որտեղ հայերը կկարողանան ազատորեն դավանել իրենց կրոնը, ապրել իրենց պատմական ինքնությամբ: Պետությունը պետք է վերադարձնի նաև հայերից խլված գույքը: Անհրաժեշտ է, որ պետությունը հատուկ կրթական քարոզչություն սկսի, որը կվերացնի ժողովրդի ուղեղ ներում առկա այն կարծրատիպերը, որով հայերի հետ են կապում «վրեժի», «հայրենիքի դավաճանի», «գյավուրի» գաղափարները, պետք է ժողովրդին ներկայացվի, որ հայերը, և ոչ միայն նրանք, այս երկրի հիմնական տարրերն են: Այն ժամանակ, երբ մարդիկ ոչ թե պետության պարտադրանքով, այլ սեփական կամքով սկսեն հավատալ այս ամենին, խնդիրները մեծամասամբ լուծված կհամարվեն: Մենք հատկապես ցանկանում ենք լինել սահմանադրորեն հավասար իրավունք ունեցող քաղաքացի:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված