Դադաևի արտաքինը չի համապատասխանում ականատեսի նկարագրությանը. «Կոմերստանտ»
Համաշխարհային Մամուլ
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության իրականացման մեջ կասկածվող Զաուր Դադաևի արտաքինը չի համապատասխանում ականատեսի նկարագրությանը, փոխանցում է «Կոմերստանտ»-ը:
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Նեմցովի սպանության ականատեսն է դարձել 27-ամյա մենեջեր Եվգենին:
Նրա խոսքով՝ հանցանքի վայրից փախած ենթադրյալ մարդասպանն արտաքնապես էականորեն տարբերվում է Դադաևից։ Նրա խոսքով` նա եղել է միջահասակ, նիհար մարմնով, մուգ մազերով՝ հնարավոր է գանգուր, մոտ 4 սմ երկարությամբ:
Եվգենիի ցուցմունքների համաձայն՝ մարդասպանը հանցանքի վայրից հեռացել է մեքենայով, որը նման է եղել «Պրիորային», սակայն քննության վարկածով` Դադաևը լքել է վայրը ZAZ-ով:
Բացի այդ, ականատեսը դեպքի վայրում տեսել է ևս երկու մարդու` կանանց, ովքեր իրեն տարօրինակ են թվացել: Նրանք մի քանի բառ են փոխանակել Նեմցովի ընկերուհու հետ և արագ հեռացել։ Նա այդ պահին եղել է ականջակալներով և կրակոցները չի լսել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում