Վալերի Պերմյակովի գործը գտնվում է ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո
Ռուսաստան
Վալերի Պերմյակովի գործը գտնվում է անմիջապես ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո: Այս մասին մարտի 29-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը:
Վերջինս անդրադառնալով Վալերի Պերմյակովին՝ հայկական կողմին փոխանցելու խնդրին, նշեց, որ այստեղ ամնակարևորը վերահսկողությունն է, ինչն առկա է:
«Այս գործի հանդեպ վերահսկողություն կա, և ոչ միայն խորհրդարանական ու միջխորհրդարանական հանձնաժողովների, այլ անմիջապես ՌԴ Նախագահի կողմից: Ամեն շաբաթ` երեք օրը մեկ, քննչական կոմիտեի կողմից ՌԴ նախագահին տեղեկացվում է գործի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)