Դամասկոսում և Քեսաբում պատարագ է մատուցվել Ծաղկազարդի տոնի առիթով
Սփյուռք
Ծաղկազարդի տոնին Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել: Պատարագի ավարտին Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը հանդես է եկել օրվա խորհուրդի մասին քարոզով: Այս մասին տեղեկանում ենք Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից:
Պատարագից հետո տեղի է ունեցել երեխաների օրհնության արարողություն, որին մասնակցել են մեծ թվով հավատացյալներ և երեխաներ:
Պատարագին նաև մասնակցել է Սիրիայի բնապահպանության հայազգի նախարար Նազիրա Սարգիսը:
Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը բոլորին մաղթել է առողջություն, խաղաղ, հաջողությամբ և հավատքով լեցուն ապագա:
Մանուկների օրհնությունից հետո հայրենասիրական և ազգային երգերով հանդես է եկել Դամասկոսի Հ.Մ.Մ. նվագախումբը:
Ծաղկազարդը նշվել է նաև Քեսաբի հայկական եկեղեցիներում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան