Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Հայ վաճառողները դատի են տվել «Ամերիկանային»՝ իրենց քաղաքացիական իրավունքները խախտելու համար

Համաշխարհային Մամուլ

«Անցյալ ամիս ես տեղեկացրել էի, որ Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրի կենտրոնը երեք հայ երիտասարդների արգելել էր վաճառել ցեղասպանության վերաբերյալ շապիկներ իրենց վարձակալած սեղաններից:

Հոդվածս համացանցում տեղադրվելուց և առևտրային կենտրոնի դեմ բողոքի մեծ ալիք առաջացնելուց կարճ ժամանակ անց, «Ամերիկանայի» տնօրինությունը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Մենք կցանկանայինք ներողություն խնդրել մեր վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոտագոլյանից եւ Արմին Հարիրիից՝ նրանց կողմից վաճառվող ապրանքների հետ կապված թյուրիմացության համար: Ավելի քան ողջունելի է վարձակալների կողմից խնդրո առարկա հանդիսացող իրենց ապրանքների ցուցադրումը վաճառասեղանների վրա»:

Չնայած «Ամերիկանայի» ներողությունը ողջունելի էր, սակայն հապճեպ տեղադրված գրառումը խեղաթյուրում էր նրա անօրինական որոշումը՝ այն անվանելով «թյուրիմացություն»: Տարօրինակ է, որ առևտրային կենտրոնը նեղություն չէր քաշել վարձակալներին տեղեկացնելու, որ ցեղասպանության վերաբերյալ հագուստի վաճառքի արգելքը հանված է:

Մերժելով այս կիսատ-պռատ ներողությունը, մի քանի հարյուր զայրացած հայեր բողոքի ցույց կազմակերպեցին «Ամերիկանայի» առջև՝ երեք հայ վարձակալների հանդեպ նրա անընդունելի արարքի համար: «Գլենդել նյուզ փրեսը» լուսաբանեց բողոքի ցույցը և տարաձայնությունը երեք հոդվածների շարքով, որոնք հաջորդեցին այս թեմայով իմ սկզբնական հոդվածին:

Ապշեցուցիչ է, որ Գլենդելի խոշորագույն ընկերությունը կարող է այսպես անհոգորեն վարվել իր մեծ թվով հայ հաճախորդների՝ քաղաքի բնակչության գրեթե կեսի հետ, որտեղ քաղաքային խորհրդի հինգ անդամներից երկուսը, այդ թվում քաղաքապետ Զարեհ Սինանյանը, հայ են: Բացի այդ, քաղաքային իշխանությունները «Ամերիկանայի» սեփականատերերին շռայլ դրամական օժանդակություն էին տրամադրել Գլենդելում իրենց բիզնեսը հաստատելու համար:

Քաղաքապետ Սինանյանը շատ կոշտ էր արտահայտվել «Ամերիկանայի» ամբարտավանության վերաբերյալ: Նա ասաց «Նյուզ փրեսին», որ հուսախաբ էր «Ամերիկանայի» տնօրինության «անմիտ հակազդեցությունից», և որ առևտրային կենտրոնի հարաբերությունները հայկական համայնքի հետ «փչացել էին»: Քաղաքապետը նաև զարմանք արտահայտեց, որ «Ամերիկանան» կարող էր «այդքան անզգա» լինել իր հաճախորդների մեծ մասի հանդեպ, որոնք հայեր են:

Մարտի 13-ին, երեք վաճառողները՝ Չուլջյանը, Հարիրին (ռեպեր «Ար-Մին») և Կոտագոլյանը, իրենց ընկերության՝ «Պենտագոն ռեկորդսի» անունից հայց ներկայացրեցին Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ «Ամերիկանայի», «Կարուզո հոլդինգսի» և մի քանի այլ անանուն ամբաստանյալների դեմ՝ նրանց մեղադրելով հինգ տարբեր խախտումների մեջ.

1. Համաձայն ԱՄՆ օրենքների ժողովածուի (42, բաժին 1983) սահմանադրական և քաղաքացիական իրավունքների՝ ԱՄՆ Սահմանադրության առաջին բարեփոխությամբ պաշտպանվող խոսքի ազատության իրավունքի խախտում.

2. Համաձայն ԱՄՆ օրենքների ժողովածուի (42, բաժին 1985(3)) սահմանադրական և քաղաքացիական իրավունքների ՝ խտրական դավադրությամբ զբաղվելը՝ հայցվորներին օրենքի հավասար պաշտպանությունից զրկելու նպատակով.

3. Անրուի անվամբ կոչվող քաղաքացիական իրավունքների ակտի Քաղաքացիական օրենսգրքի 51-52-րդ բաժինների խախտում՝ հայցվորների ամբողջական և հավասար հնարավորությունների, առավելությունների, արտոնությունների և ծառայությունների մերժում իրենց հայկական ծագման պատճառով, և ամբաստանյալների խտրական, կամայական և անխոհեմ վարքի դրսևորում առանց որևէ օրինական բիզնես շահի.

4. Կալիֆորնիայի բիզնեսի և մասնագիտությունների օրենսգրքի բաժին 17200-ի խախտում՝ ամբաստանյալները հայցվորների նկատմամբ ցուցաբերել են անարդարացիորեն խտրական վերաբերմունք և զբաղվել են հակաօրինական գործարարությամբ.

5. Պայմանագրի խախտում՝ «Ամերիկանան» խախտել է համաձայնագիրը՝ թույլ չտալով երեք առևտրականներին վաճառել Shop1915.com կայքին առնչվող ապրանքները, ներառյալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրանքներ:

Հայ վաճառողները խնդրեցին, որպեսզի դատարանը ընդհանուր, պատժիչ և եռակի վնասի փոխհատուցում նշանակի «Ամերիկանայի» վրա: Հայցվորների փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը հայտարարեց, որ նա դատական հայց էր ներկայացրել «ամբաստանյալների խայտառակ վարքագծի պատճառով... որը նողկալի և անհարգալից է ոչ միայն իմ հաճախորդների, այլև հայկական համայնքի համար, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակից ընդամենը մի քանի շաբաթ առաջ »: Ֆոսթերը հավելեց, որ «ամբաստանյալները պետական զգալի օժանդակության շահառուներ են, և որպես այդպիսին, պետք է ձեռնպահ մնան նման խտրական վարքագծից»:

Միայն հայ վարձակալների կողմից դատական հայց ներկայացնելուց հետո է, որ «Ամերիկանան» նրանց նամակ է հղել՝ տեղեկացնելով, որ այժմ նրանց «թույլատրվում է ցուցադրել և վաճառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրանքները»:

Հայ համայնքը և Գլենդելի բոլոր բնակիչները, որոնք մտահոգված են քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, պետք է «Ամերկանայի» սեփականատերերին հասկացնեն, որ իրենք չեն հանդուրժի նման անօրինական և խտրական վերաբերմունք մի ընկերության կողմից, որը հանրային միջոցների շահառու է և վաճառքի հասույթի մեծ մասը ստանում է հայ հաճախորդներից:

Եթե «Ամերիկանան» հրաժարվի ուղղել իր կեցվածքը և չկարողանա վստահեցնել համայնքի ղեկավարներին, որ այլևս նման սխալ վերաբերմունք չի ունենա, ապա Գլենդելի բնակիչները պետք է բոյկոտեն առևտրային կենտրոնը, շարունակեն իրենց բողոքի ցույցերը և կոչ անեն քաղաքային խորհրդին վճռական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ վերացնել նախկինում հատկացված ֆինանսական օժանդակությունը»:

Հարութ Սասունյան՝ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված