Հունաստանը Եվրահանձնաժողովին ներկայացրել է բարեփոխումների սրբագրված ցուցակը. Financial Times
Համաշխարհային Մամուլ
Հունաստանը Եվրահանձնաժողովին (ԵՀ) ներկայացրել է բարենորոգումների նոր, սբագրված ցուցակը՝ հերթական վարկաբաժինն ստանալու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին հաղորդել է Financial Times թերթը, որն ստացել է 26-էջանոց փաստաթուղթը:
Դրանում շարադրված միջոցառումները, որոնք վերաբերում են հավելադիր արժեքի հարկի մակարդակի բարձրացմանը, պետական ունեցվածքի մասնավորեցմանը, պետք է, ինչպես սպասվում է, լրացուցիչ երկրի բյուջե բերեն գրեթե 6 միլիարդ եվրո: «Փաստաթղթի գլխավոր նպատակներից մեկը կարճաժամկետ ֆինանսավորման արգելափակման վերացումն է, ինչը Հունաստանի կառավարությանը թույլ կտա վճարել իր (ֆինանսական) հանձնառությունները»,- ասված է Աթենքի ուղերձում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում