Գյուղնախարարությունը վստահեցնում է՝ ձուն չի թանկանա
Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:
Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին