Միջազգային մամուլը գրում է Քարդաշյանների` Հայաստան գալու մասին (լուսանկարներ)
Համաշխարհային Մամուլ
Usmagazine.com կայքն անդրադարձել է Քարդաշյաններին, ովքեր այս շաբաթ պատրաստվում են Հայաստան այցելել: Հայաստանում աստղային ընտանիքը նկարահանելու է «Keeping Up With the Kardashians» շոուի հերթական մասերից մեկը:
Աղբյուրը նշել է, որ Հայաստան կգան բոլորը` բացի Քենդալ Ջեններից:
«Նրանք իսկապես հրապարտանում են իրենց ժառանգությամբ և նախատեսում են ժամանակն արդյունավետ օգտագործել: Դեպի Հայաստան ուղևորությունն այս շրջանում նախատեսված ամենամեծ ծրագիրն է, և աղջիկներին այն շատ է հետաքրքրում»,- նշում է աղբյուրը:
Dailymail.co.uk կայքը ևս անդրադարձել է աստղային ընտանիքին` նշելով, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ Քանյե Ուեսթը, տարել են իրենց դստերը՝ Նորթին, եկեղեցի՝ տոնելու Սուրբ Զատիկը ազգականների հետ: Նրանք Քորթնիի, Քլոեի, Քենդալի և Քրիս Ջենների հետ սպիտակ հագուստով եղել են West Hills եկեղեցում:































































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում