«Թուրքիան կարող է որպես միջնորդ հանդես գալ Եմենում հակամարտության կարգավորման գործում». երկրի ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիան կարող է միջնորդի դեր խաղալ Եմենում ճգնաժամի կարգավորման հարցով պատերազմող կողմերի միջև: Այս մասին գրել է «Սաբահ» թերթը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Նրա խոսքով` Եմենում ճգնաժամի կարգավորման համար բավարար չեն Իրանի և Թուրքիայի բանակցությունները, և մյուս երկրները նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ գործընթացում:
Եմենում, մարտի 26-ից իրականացվում է միջազգային ռազմական գործողություն` մի շարք արաբական երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Գործողությունը ուղղված է հուսիթների շիական զինված խմբավորման` «Անսար Ալլահի» դեմ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում