Երեսապատման սալիկների արտադրությունը աճել է 2.7 անգամ
Տնտեսություն
Հայաստանում տարեսկզբին ավելացել է ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երեսապատման սալիկների արտադրության ծավալը հունվար-փետրվար ամիսներին աճել է 2.7 անգամ և կազմել 748.4 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 282.1 տոննայի փոխարեն:
Հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալն ավելացել է 7.2 անգամ և կազմել 5 հազար 296 տոննա` նախորդ տարեսկզբի 738 տոննայի փոխարեն:
Ապրանքային բետոնի արտադրությունը այս տարի կազմել է 26.6 հազար տոննա` նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ գրանցելով 19.1 տոկոսի աճ:
Հունվար-փետրվարին ոչ հանքային շինանյութերի արտադրության ծավալը կրճատվել է շուրջ 9 տոկոսով` կազմելով 49.4 հազար տոննա` նախորդ տարվա 54.1 հազար տոննայի փոխարեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)