Դոլարի փոխարժեքը կրկին աճում է
Տնտեսություն
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' ապրիլի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.56 դրամով' կազմելով 475.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.38 դրամով և կազմել 510.79 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխա րժեքն աճել է 0.23 դրամով' կազմելով 9.05 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 5.25 դրամով և կազմել 704.05 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 9-ին կազմել է 18 հազար 457.99 դրամ, արծաթի գինը՝ 257.47 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 873.18 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)