Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել 

«ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը դեռ խոչընդոտ չէ Հայաստանի համար». ՀՀ Նախագահ

Քաղաքական

Ռուսաստանյան տնտեսության մեջ նկատվող ճգնաժամային երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա՝ անկախ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի ընտրությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռուսաստանը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Բացի այդ, ՌԴ-ն աշխարհի ամենախոշոր տնտեսություններից է: Եվ անկախ այն հանգամանքից, Հայաստանը դարձե՞լ է միության անդամ, թե ոչ, այդ ազդեցությունն անպայման կլինի: Ի դեպ, միայն Հայաստանի վրա չի տարածվել այդ ազդեցությունը, այլ նաև մեր տարածաշրջանի բոլոր պետությունների, որոնք միության անդամներ չեն: Այդ պատճառով միությանն անդամակցությունն այստեղ որևէ նշանակություն չունի: Գուցե և հակառակն է. անդամակցությունը մի փոքր նվազեցրել է այդ ազդեցությունը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով՝ ՌԴ տնտեսությունը փոխազդում է ՀՀ տնտեսությանը առնվազն չորս ուղղություններով՝ մասնավոր տրանսֆերտներ, արտահանում, փոխարժեքի ձևավորում և ներդրումներ: «Մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը, և ռուբլու արժեզրկման հետ մեկտեղ առաջ են գալիս խնդիրներ: Թեև տրանսֆերտների ծավալն ավելանում է, սակայն դրա արժեքը կրճատվել է ավելի քան 30 տոկոսով, իսկ դա բերում է բնակչության շրջանում պահանջարկի նվազման, ինչն էլ բացասաբար է ազդում ՀՆԱ-ի աճի վրա: Ինչ վերաբերում է արտահանմանը, մեր հիմնական շուկան ՌԴ-ն է: Եթե ռուսական շուկայում ևս նվազում է պահանջարկը, դա նշանակում է, որ մեր ապրանքների արտահանման ծավալը նվազում է, և կրճատվում են եկամուտները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նկատել է, որ ռուբլու արժեզրկումը ևս կարող է արտահանման համար խոչընդոտ դառնալ, իսկ եթե կրճատվում են եկամուտները, կրճատվում է բիզնեսի գործունեության ծավալը և դա բացասաբար է ազդում ներդրումների վրա: «Այդ փոխազդեցությունը իհարկե կա, դրանից չենք կարող խուսափել, սակայն ամեն տեսակի մարտահրավերները, այդ թվում նաև տնտեսական, գուցե հնարավորություն են տալիս այլ ուղղություններով հաջողությունների հասնելու համար: Այս պայմաններում, ես կարծում եմ՝ ունենալով մեծ շուկա և առանց խոչընդոտների ելք դեպի այդ շուկաներ, Հայաստանում գործար արության համար նշանակում է նոր հնարավորությունների ստեղծում»,- ամփոփել է միտքը Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Եվրասիական տնտեսական միության երկրների հետ և դա գուցե ինչ-որ բարդություններ է առաջացնում Հայաստանի համար՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ի սկզբանե իսկապես կարծիք կար, որ ընդհանուր սահմանների բացակայությունը կարող է անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Սակայն հետո մասնագետների մի մեծ խումբ ուսումնասիրեց այս հարցը և եկավ այն եզրահանգման, որ դա մեծ խոչընդոտ չի հանդիսանում: Ճիշտ է, մեր տնտեսավարողները ստիպված են լինելու բեռնափոխադրաման համար փաստաթղթեր լրացնել հարևան երկրներով ապրանքներն անցկացնելիս: Սակայն, կարծում եմ, որ դրանք այն ծախսերը չեն, որ կարող են էականորեն ազդել ապրանքնրի ինքնարժեքի և բիզնեսի շահութաբերության վրա: Գուցե ուրիշները չհամաձայնեն ինձ հետ, բայց կարծում եմ, որ Հայաստանի փորձը հետագայում կարող է ծառայել այն երկրներին, ովքեր ատրաստվում են անդամակցել միությանը, սակայն ԵԱՏՄ-ի հետ ընդանուր սահման չունեն»,- ասել է Հայաստանի Նախագահը:

Զրուցավարը փորձել է նաև ճշտել, թե այդ հարցի շուրջ Վրաստանի դիրքորոշումը խոչընդո՞տ չէ Հայաստանի համար, ինչին Նախագահ Սարսյանը պատախսնել է, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են: «Կարծում եմ, որ ոչ՝ դա խոչընդոտ չէ: Համենայն դեպս մենք արդեն աշխատում ենք երեք ամիս, որևէ խոչընդոտ չկա: Ճիշտ է, մենք բոլորս՝ և հայկական, և ռուսաստանյան, և ղազախստանյան, և բելառուսական համապատասխան օրգանները պետք է ըմբռնումով մոտենանք այս շուկայի կայացման սկզբնական փուլին, այդ հարաբերությունների ձևավորմանը: Որովհետև փոփոխությունները մեծ են, և որոշ ժամանակ է պետք, որ բիզնեսը հարմարվի: Մենք մեր կողմից առավելագույնս բարյացակամ ենք վերաբերվում այդ ամենին, հետևաբար ես նման վերաբերմունքի կոչ եմ անում նաև բոլոր մնացած պետություններին: Համենայն դեպս, դրանով մենք արագացնում ենք միության կայացումը»,- ասել է Նախագահը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կկնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Ավելի վաղ, 2014 թ. մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստացավ 2015 թ. հունվարի 1-ից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել
Ամենադիտված