Հռոմի պապի հրավերով Վատիկան է մեկնել Արամ Առաջինը
Սփյուռք
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը այսօր առավոտյան մեկնել է Վատիկան: Ինչպես տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից Նորին Սրբությունը մասնակցելու է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ և Անմահ պատարագին:
Վեհափառ Հայրապետն իր պատվիրակությամբ նաև ներկա կգտնվի այդ կապակցությամբ կայանալիք այլ միջոցառումներին:
Վեհափառ Հայրապետի պատվիրակության մաս են կազմում` Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան, Կիպրոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան, Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսեան, Գերաշնորհ Տ. Եփրեմ Արք. Թապագեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Նշան Աբղ. Լախոյեան և ազգային բարերար Տէր և Տիկին Ալեքքօ Պէզիքեան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան