Թուրքական ԶԼՄ-ները սպասում են` Հռոմի պապը կկիրառի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը
Համաշխարհային Մամուլ
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական պատարագը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ների համար հետաքրքրող հարցը հետևյալն է` Հռոմի Ֆրանցիսկոս պապ, արդյոք, կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը:
Թուրքական հայտնի «Վաթան» պարբերականը, մանրամասնորեն ներկայացնելով կայանալիք պատարագի մանրամասները, հիշեցնում է, որ ավելի վաղ Հռոմի պապը օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:
Նման հրապարակումներ են արել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, asilhaber.net, haberalarmi.com և detaykibris.com ինտերնետային կայքերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում