Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումները կրճատվել են 2 անգամ
Տնտեսություն
Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվար-փետրվարին կրճատվել է շուրջ 2 անգամ: ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով` 2015 թվականի առաջին երկու ամսում փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 136 մլրդ 459 մլն դոլար` նախորդ տարվա 54 մլրդ 600 մլն դոլարի փոխարեն: Միայն փետրվարին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 28 մլրդ 770 մլն դոլար` նախորդ տարվա 66 մլրդ 951 մլն դոլարի փոխարեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանից Ռուսաստան փոխանցումների արտահոսքն այս տարի ավելացել է: Եթե 2014 թվականի հունվար-փետրվարին զուտ արտահոսքը կազմել էր 27 մլրդ 804 մլն դոլար, ապա այս տարի` 30 մլրդ 347 մլն դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)