ԲՀԿ-ն ՓՄՁ ներկայացուցիչներին խոստացել է հետևողական լինել նրանց խնդիրների կարգավորման հարցում
Տնտեսություն
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են փոքր և միջին ձեռնարկությունների մի շարք ներկայացուցիչների հետ:
ՓՄՁ ներկայացուցիչները դիմել էին ԲՀԿ խմբակցությանը' ապրանքների դրոշմապիտակավորման գործընթացում առաջացած մի շարք վարչարարական խնդիրների հետ կապված: ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն առնչվում են փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող մեծաթիվ սուբյեկտների շրջանակի:
Ստեղծված իրավիճակը լրջորեն խաթարում է ՓՄՁ-ների բնականոն գործունեությունը: Քննարկման արդյունքում որոշվել է խնդիրն ուղղել պատկան մարմիններին' միաժամանակ առաջարկելով ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ:
ԲՀԿ-ն ՓՄՁ ներկայացուցիչներին վստահեցրել է, որ շարունակելու է հետևողական լինել ՓՄՁ ոլորտին առնչվող խնդիրների լուծման հարցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)