Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Հարցեր և պատասխաններ` Հայոց ցեղասպանության մասին. The New York Times

Համաշխարհային Մամուլ

Ֆրանցիսկոս պապի կողմից 100 տարի առաջ հայերի սպանությունը ցեղասպանություն որակելը դիվանագիտական աղմուկ է առաջացրել Թուրքիայի հետ և բարձրացրել է տոկուն պատմական փաստարկներ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Փաստարկները, ամենայն հավանականությամբ, կակտիվանան, քանի որ Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես նշել այդ իրադարձությունը երկու շաբաթից քիչ ժամանակ անց:

Ահա մի քանի հարց, որոնք բարձրացվել են Պապի հայտարարությունից հետո, որը հնչեցվել է կիրակնօրյա պատարագի ընթացքում, և Թուրքիայի պատասխանից, որը դատապարտել է նրա խոսքերը՝ որակելով դրանք «անհիմն» և Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին: Այս մասին գրում է The New York Times-ը:

Հարց. Ի՞նչ է նշանակում ցեղասպանություն և ո՞րն է դրա ծագումը:

Պատասխան. Ցեղասպանությունը, ընդհանուր առմամբ, բնորոշվում է որպես մարդկանց դիտավորյալ սպանություն, ովքեր պատկանում են որոշակի ռասայական, քաղաքական կամ մշակութային խմբի` այդ խմբի գոյությունը ոչնչացնելու մտադրությամբ: Տերմինը գոյություն չի ունեցել մինչև 1944 թ., երբ լեհ հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը միավորել է «ցեղ» նշանակող հունական բառ geno-ն cide-ի հետ, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «սպանություն»: Միացյալ Նահանգների՝ Հոլոքոստի հիշատակի թանգարանի կայքի համաձայն` պարոն Լեմկինը ստեղծել է «ցեղասպանություն» տերմինը, որպեսզի նկարագրի նացիստների կողմից իրականացված համակարգված սպանությունները: Սակայն պարոն Լեմկինը նշել է, որ հայերի սպանությունները նույնպես ունեցել է մտքում: 1949 թվականին CBS-ին տված հարցազրույցում Լեմկինը մեկնաբան Քուենսի Հոուին ասել է. «Ես սկսեցի հետաքրքրվել ցեղասպանության թեմայով, որովհետև դա տեղի է ունեցել բազմիցս: Դա պատահել է հայերի հետ, և հայերից հետո Հիտլերն է գործի անցել»: Տերմինը ներառվել է 1948 թվականին ընդունված Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում:

Հարց. Ո՞րն է այդ հարցով պատմական իրադարձությունը:

Պատասխան. Խոսքը վերաբերում է Օսմանյան կայսրության փլուզմանը՝ սկսած 1915 թ., երբ օսմանները, ովքեր միավորվել են Գերմանիայի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ձգտում էին կանխել հայերի համագործակցումը Ռուսաստանի հետ, և հրամայել զանգվածային տեղահանություններ կայսրության արևելյան նահանգներից: Մոտ 1.5 միլիոն էթնիկ հայեր մահացել են հարկադիր արտագաղթի, սովի ու սպանությունների հետևանքով, որոնք իրականացվել են թուրք զինվորների և ոստիկանների կողմից: Մոտ 500,000 հայ փրկվել է, և շատերը ցրվել են Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում և այլուր, ինչը դարձել է հայկական սփյուռք: Շատ պատմաբաններ այժմ հայերի մահերը համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Հարց. Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունն այդքան դեմ «ցեղասպանություն» տերմինի օգտագործմանը՝ տեղի ունեցածը նկարագրելու համար:

Պատասխան. Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ վայրագությունները կատարվել են այդ ընթացքում, սակայն պնդում է, որ մեծ թվով թուրքեր նույնպես սպանվել են, և հայերի սպանությունը համակարգված և կանխամտածված պատկերելը պատմականորեն ճիշտ չէ: Թուրքիայի կառավարությունը վիճարկել է սպանված հայերի թիվը՝ առաջարկելով, որ այն եղել է շատ ավելի քիչ, քան 1.5 մլն-ը:

Կառավարությունը կարող է նաև անհանգստանալ Ցեղասպանության ճանաչման իրավական հետևանքներից, ինչպես նաև հնարավոր է, որ նա պարտավոր կլինի վճարել մահերի, տառապանքի և սեփականության առգրավման ու ոչնչացման համար փոխհատուցում: Համաձայն մարտին Հայոց ցեղասպանության փոխհատուցումների ուսումնասիրման խմբի հրապարակած զեկույցի` փոխհատուցումների գումարի ընդհանուր չափը կկազմի մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Հարց. Որքա՞ն այլ երկրներ են դիրքորոշում զբաղեցրել այս հարցի վերաբերյալ:

Պատասխան. Ամերիկայի Հայ ազգային խորհրդի կայքի համաձայն` առնվազն 15 երկրում օրենսդիր մարմինները և Եվրոպայի խորհուրդն ու Եվրախորհրդարանն անցկացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր: ՄԱԿ-ի խտրականության կանխման ու փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը նույնպես բնութագրել է շրջանը որպես ցեղասպանություն։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Շվեյցարիան և Հունաստանը, քրեական պատասխանատվություն են նախատեսում այն մերժողների դեմ:

Հարց. Ո՞րն է Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը «ցեղասպանություն» բառի գործածման հարցում:

Պատասխան. Իրարահաջորդ վարչակազմերը փորձել են շրջանցել այդ հարցը Թուրքիայի աճող նշանակության պատճառով` և որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, և որպես ազդեցիկ քաղաքական ու տնտեսական ուժ Մերձավոր Արևելքում: Նրանք նաև «ցեղասպանություն» տերմինի գործածումը համարել են վնասակար հայ-թուրքական հաշտեցման ջանքերի համար: Երբ նախագահ Օբաման առաջին անգամ 2008-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում, նա կիրառել է ցեղասպանություն տերմինը, սակայն իշխանության գլուխ գալուց հետո մեղմացրել իր դիրքորոշումն այդ հարցում` պատմության այդ շրջանն անվանելով գազանություն և մութ գլուխ, սակայն դիմադրում է կոնգրեսի անդամների ջանքերին` անցկացնելու ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկություն: Ֆրանցիսկոս պապի կողմից կիրակնօրյա պատարագի ժամանակ «ցեղասպանության» տերմինի գործածումն առաջ է քաշում շահարկումներ այն առնչությամբ, որ պարոն Օբաման կարող է նույնպես այդպես վարվել:

Հարց. Ի՞նչ հատուկ միջոցառումներ են ծրագրված՝ 100-րդ տարելիցը հիշատակելու համար:

Պատասխան. Սփյուռքի ականավոր հայերն արդեն սկսել են 100-րդ տարելիցի ոգեկոչումը։ Ոմանք համագործակցել են հոլիվուդյան հայտնիների հետ՝ հաջորդ տարվանից սկսած շնորհելու մարդասիրական մրցանակ՝ ի պատիվ նրանց, ովքեր այդ շրջանում օգնել են փրկվել հայերին։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 100-րդ տարելիցը պաշտոնապես կնշվի ապրիլի 24-ին, որին կմասնակցեն մի շարք համաշխարհային առաջնորդներ՝ ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, նույնպես կընդունի հայտարարություն մինչ 100-րդ տարելիցի օրը՝ կոչ անելով ողջ աշխարհի խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված