Հրապարակվել է Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկար. The New York Times
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի էլեկտրոնային կայքում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնող ծաղրանկար: Ծաղրանկարի հեղինակը Պատրիկ Չափաթեն է:
Լուսանկարում երևում է, թե ինչպես 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հոծ զանգվածները բարձրանում են գնացքները, իսկ թուրք զինվորականը նրանց հայտնում է. «Մի անհանգստացեք, «ցեղասպանություն» բառ գոյություն չունի»:
Մակագրելով նկարը՝ հեղինակը գրել է. «Հարյուր տարի շարունակ սպանությունների վերաբերյալ բանավեճը շարունակվում է»:
Ծաղրանկարը կայքից արտատպվելու է ամերիկյան պարբերականի ապրիլի 16-ի համարում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում