Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում Պաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆը Արևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվել Քաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքները Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին Զգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանը Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ ԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասում Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն 

«Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն». ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Նման համոզմունք է հայտնում Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը՝ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

-Պարոն դեսպան, ապրիլի 15-ին Եվրոպական Խոորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև: Հայաստանի հասարակությունը և ամբողջ հայությունը, բնականաբար, խորը երախտագիտությամբ ընդունեցին նախևառաջ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու հանգամանքը և ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչը: Միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անրադարձան այս իրադարձությանը: Որպես ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, որն է Ձեր կարծիքով այս բանաձևի ընդունման կարևորությունը' հաշվի առնելով, որ 1987թ. արդեն նման բանաձև ընդունվել էր:

-Միանգամայն իրավացի եք: 1987թ. Եվրոպական Խորհրդարանն ընդունել է նման բանաձև: Այնուհադերձ, մի շարք գործոններ խիստ էական են դարձնում նոր բանաձևի ընդունման հանգամանքը: Նշեմ մի քանիսը միայն:

1987թվականից անցել է մոտ երեք տասնամյակ: Դա հսկայական ժամանակ է միջազգային հարաբերություններում, մանավանդ' ներկա փուլում, որին բնորոշ է իրադարձությունների սրընթաց զարգացումը և իրողությունների ու խնդիրների զգալի փոփոխությունը:

Նախկին բանաձևն ընդունվել էր բոլորովին այլ պատմական ժամանակաշրջանում և անգամ այլ աշխարհակարգի պայմաններում' սառը պատերազմյան համատեքստում: Վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև հայկական հարցին, նշեմ միայն մեկը' անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Այս ընթացքում լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել ինքը' Եվրոպական Խորհրդարանը, ողջ Եվրոպական Միությունը, որոնք ներկայումս ներկայացնում են գրեթե կրկնակի անգամ ավելի անդամ-պետություն, քան 1987թ., հսկայական չափով փոխվել է, նրանց տեղն ու դերը միջազգային հարաբերությունների համակարգում:

100-ամյակն ինքնին կարևոր էր դարձնում Եվրոպական համայնքի կողմից հայկական հարցով Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձի վերահաստատումը: Այն նաև առիթ էր վերագնահատելու և արդիականացնելու 1987թ. բանաձևը, համապատասխանեցնելու այն ներկա իրողություններին, զարգացումներին, ըմբռնումներին և ընկալումներին:

-Որն է այս երկու բանաձևերի բուն տեքստային կամ դրանցում քաղաքական ուղերձների և շեշտադրումների տարբերությունը:

-1987թ. բանաձևը առաջիններից էր, որ ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը և այն բավականին լուրջ փաստաթուղթ և նվաճում էր: Այն առավելապես բանաձև էր հայկական հարցի մասին, Թուրքիայի հայկական փոքրամասնության և թուրքական պետության հարաբերությունների մասին:

Այս օրերին բոլոր մեկնաբանություններում միանշանակ գնահատվել է, որ նոր բանաձևը պարզապես պատմական ճշմարտության վերհանմամբ կամ հարցի բարոյական կողմի շեշտադրմամբ չի բավարարվում և պարունակում է խիստ հստակ, հասեագրված և այսօրեական քաղաքական ուղերձներ' ուղղված Թուքրային: Խիստ էական է, որ այս բանաձևի նախագիծը նշված ուղերձներով հանդերձ առաջադրվել է Եվրոպական Խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից համատեղ:

28 անդամ-պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը' Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև Եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:

Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում է, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման:

Նոր փաստաթուղթն ինչպես տեսնում եք, բոլորովին այլ բնույթ և ուղվածություն ունի, արտացոլում է ներկա քաղաքական իրողությունները և չի կրկնում 1987թ. բանաձևի մի շարք կետեր:

-Պարոն դեսպան, կարծիք հնչեց, որ լավ կլիներ չհիշատակվեին հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ կասեիք այս մասին:

-Գաղտնիք չէ, որ թուրքական կողմը, չվավերացնելով հանդերձ, փորձում էր օգտագործել արձանագրությունների գոյության փաստը կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը: Իհարկե սա և մեր դիվանագետներից, և մեր համայքային կազմակերպություններից լրացուցիչ ջանքեր էր պահանջում դա թույլ չտալու համար: Այս փաստաթուղթը հղում է կատարում արձանագրություններին, բայց և հստակ կոչ է անում Թուրքիային' ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևի ընդունումը ցույց տվեց, որ անգամ նույն բանաձևում արձանագությունների հիշատակումը չի ազատում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրամայականից: Եվ սա ոչ միայն հայկական կողմի, այլև Եվրոպական Խորհրդարանի ընկալում է:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետագա քայլերը:

-Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն: Թուրքիան կամ ինքը պետք է կարողանա այս հարցերը լուծել Հայաստանի և հայության հետ քաղաքակիրթ երկկողմ երկխոսության ճանապարհով կամ կշարունակի հանդիպել մեր և միջազգային հանրության հետևողական և ծավալվող ճնշմանը: Երրորդ տարբերակ չկա:

Իսկ ընդհանրապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Իսկ նման կարգի խորքային և համապարփակ բարեփոխումները սովորաբար նախաձեռնվում են կամ տվյալ երկրի իշխանության, կամ հասարակության և կամ միջազգային հանրության կողմից: Տվյալ պարագայում Թուրքիայի իշխանությունները ցավալիորեն առաջնորդող դերում չեն:

-Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումՊաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆըԱրևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվելՔաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» Ռուսաստանին
Ամենադիտված