Ամերիկացիների կեսը Ցարնաևի մահվան դատավճիռն արդար է համարում. CNN
Համաշխարհային Մամուլ
CNN-ի և ORC-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 53%-ն արդար է համարում մահապատժի կիրառումը Ջոհար Ցարնաևի նկատմամբ, ով մեղադրում է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության համար:
Ընդհանուր առմամբ, հարցվածների 45% -ը նշել է, որ Ցարնաևը պետք է դատապարտվի ցմահ բանտարկության:
Հյուսիս-արևելքի բնակիչները, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, ավելի են հակված մահվան դատավճռի. նման կարծիք է հայտնել հարցվածների 58 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է երեք մարդ: Թամերլան Ցարնաևը սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, նրա եղբայր Ջոհարը հետագայում ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում