Ֆրանսիական մամուլն Օբամային երեսով է տալիս իր խոստումը Հայոց ցեղասպանության հարցում
Համաշխարհային Մամուլ
Չնայած Սպիտակ տունը կոչ է անում լիարժեք, անկեղծ և արդար կերպով ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացվածը, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իր խոսքում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրել է ֆրանսիական Liberation-ը և նշել, որ ամերիկահայերի մոտ առկա է հուսահատություն: Թերթը հիշեցնում է, որ Օբաման 2008 թվականին սենատոր եղած ժամանակ խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, սակայն մուտք գործելով Սպիտակ տուն՝ «ցեղասպանությունը» դարձել է տաբու:
Liberation-ը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը կարևորել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը,սահմանների բացումը և հայտնել ԱՄՆ կառավարության աջակցությունը այդ գործընթացին: «Ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին կլինի Երևանում: Թուրքիան մերժում է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, սակայն պատմական այդ փաստը ճանաչել են աշխարհի բազմաթիվ պատմաբաններ, 20-ից ավելի երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը»,- եզրափակել է ֆրանսիական թերթը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում