Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին 

Հայաստանը և Թուրքիան հաշտեցման համար երկար ճանապարհ պետք է անցնեն. «Նեզավիսիմայա գազետա»

Համաշխարհային Մամուլ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման օրը, Գերմանիան կարող է դառնալ այդ հանցագործությունը ճանաչած և դատապարտած աշխարհի 22-րդ երկիրը: Վերջինը Հայոց ցեղասպանությունը մի քանի օր առաջ ճանաչեց Ավստրիան: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրել է վերլուծաբան Յուրի Ռոքսը:

Բունդեսթագում քվեարկության արդյունքները, որոնք մինչ այժմ թվում էր՝ կանխորոշված է, այժմ դժվար է կանխատեսել. տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չորեքշաբթի երեկոյան դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ իրավիճակի վրա ազդելու և ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնելու խնդրանքով:

Բեռլինում «Նեզավիսիմայա գազետա» թերթի տեղեկացված աղբյուրը հակված է այն կարծիքին, որ գերմանացի պատգամավորները, այնուամենայնիվ, գործը ավարտին կհասցնեն, և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կընդունվի: «Օրերս փաստաթուղթը համաձայնեցվել է Գերմանիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից, և հավանականությունը, որ պատգամավորները դեմ կքվեարկեն Ցեղասպանության ճանաչմանը կամ կհետաձգեն հարցը, բարձր չէ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Հայաստանի համար, որի արտաքին քաղաքականության կարևորագույն վեկտորը ցեղասպանության համընդհանուր ճանաչումն է, իհարկե, կարևոր է այդ ուղղությամբ ցանկացած հաջողություն: Բայց եթե այսօր Գերմանիան ճանաչի Ցեղասպանությունը, ապա կատարվածի նշանակությունը դժվար կլինը գնահատել: Եվ բանը միայն այն չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան, ինչպես և, օրինակ, Ավստրիան, եղել են Օսմանյան կայսրության մերձավոր դաշնակիցը, իսկ հայերի դեմ որոշ առավել դաժան պատժիչ գործողությունները ղեկավարել են գերմանացի սպաներ: ԱՄՆ-ի 45 նահանգներից յուրաքանչյուրի, ինչպես նաև Ֆրանսիայի կամ այլ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Անկարան և թուրքամետ քաղաքական կենտրոնները բացատրում են հայկական սփյուռքի գործունեության արդյունավետությամբ կամ քաղաքական կոնյուկտուրայով: Նման տեսակետը, ընդհանուր առմամբ, կարիք էլ չկա վիճարկել. խնդիրը չէր լուծվի, եթե չլիներ ակտիվ լոբբինգը: Սակայն Գերմանիայի, ինչպես և Ավստրիայի դեպքում, նման հղումներն անտեղի են, քանի որ այդ պետություններում հայկական ազդեցիկ համայնքի գոյութան մասին մինչ այժմ հայտնի չէ: Ավելին, Գերմանիայում և Ավստրիայում էթնիկ թուրքերի թիվը հասնում է մի քանի միլիոնի, իսկ Բեռլինը համարվում է Անկարայի գրեթե ամենահետևողական եվրոպական դաշնակիցը:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամից զգայուն հարված կհասցնի այն քաղաքական և փորձագիտական շրջանակներին, որոնք այս օրերին ակտիվացել էին նախորդ դարի արյունալի իրադարձությունների վերաբերյալ թուրքամետ մեկնաբանություններով, շարունակում է վերլուծաբանը: Որոշ հայտնի փորձագետներ հանկարծ սկսել են տարակուսանք հայտնել առ այն, որ Երևանը Անկարայի հետ հարաբերությունների ոչ երկարատև և աննշան ջերմացումից հետո այնուամենայնիվ հրաժարվել է թուրքական արխիվները համատեղ ուսումնասիրելու և մեկընդմիշտ հարցը լուծելու առաջարկից: Կոպիտ ասած՝ սա նման է այնպիսի իրավիճակի, եթե թանկարժեք իր յուրացրած մեկը հանգամանքների և մի շարք վկաների ճնշման տակ առաջարկի խուզարկություն կատարել իր տանը, բայց միայն այն սենյակներում, որոնք ինքը կտրամադրի, ու եթե գողոնը չգտնվի, ապա՝ լռե՛լ և այլևս չհիշել:

Օրինաչափ է, որ հայկական կողմը զերծ մնաց իր համար ձախողման ենթակա այդ սցենարից, ինչից հետո… համաձայնվեց թուրքական հայտարարության այն մասի հետ, որում ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տուժել են ոչ միայն հայեր, այլև Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ. Հայաստանի խորհրդարանը ողբերգական ամսաթվից օրեր առաջ ընդունեց կայսրությունում նույն տարիներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը: Վերջին տվյալներով՝ Թուրքիայի տարածքում 20-րդ դարի առաջին քառորդում էթնիկ զտումների զոհ է դարձել 1.5 մլն հայ և ավելի քան կես մլն հույն և ասորի: Իսկ եթե վերցնենք նաև պատմական Կիլիկիայում 19-րդ դարի երկրորդ կեսին հայկական առաջին ջարդերը, ապա զոհերի և տուժածների թիվը զգալիորեն մեծանում է:

Զոհերի հիշատակը հարգելու համար սգո միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբական Հանրապետության նախագահները, ինչպես նաև ներկայացուցչական պատվիրակություններ այլ՝ այդ թվում ցեղասպանությունը չճանաչած երկրներից: 100-րդ տարելիցին նվիրված ակցիաներ են անցկացնում շոու բիզնեսի աստղերը, սգո միջոցառումներ են տեղի ունեցել և ունենում երկրագնդի գրեթե բոլոր բնակավայրերում, որտեղ քիչ թե շատ կազմակերպված հայկական համայնք կա:

Ապրիլի 24-ին հյուրեր է ընդունում նաև Թուրքիան: Անկարան որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել հենց այդ օրը, ինչը նախկինում երբեք չի եղել. այդ ճակատամարտը մեծ մասամբ կրել է դիրքային բնույթ և շարունակվել է մեկ տարուց մի փոքր պակաս, և Թուրքիայում էլ հիշատակի միջոցառումները կազմակերպվել են տարբեր ժամանակներ: Թե ինչու այս տարի որոշվեց տոնակատարությունները նշել հայկական սգո օրվա հետ նույն օրը, թերևս բացատրելու կարիք չկա: Կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան հեռու են երկու երկրների դիրքորոշումները, և որքան երկար ճանապարհ նրանք պետք է անցնեն հաշտության հասնելու համար, եզրափակում է Ռոքսը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Ամենադիտված