Լոս Անջելեսի օդանավակայանում ԻՊ-ի սպառնալիքի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրվանից ուժեղացվան են անվտանգության միջոցառումները` պայմանավորված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից եկող սպառնալիքով: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով KTLA հեռուստաալիքին:
Ընդգծվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` հատուկ միջոցառումները կպահպանվեն հանգստյան օրերին:
Մոբիլիզացված են բոլոր ոստիկանության և անվտանգության ծառայությունների աշխատակիցները, օդանավակայանի առավել կարևոր հատվածներում գործում է հատուկ ռեժիմ:
Իշխանությունները դեռևս չեն բացահայտում հնարավոր սպառնալիքի մանրամասները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում