«Իսլամական պետության» գրոհայինները նոր առաջնորդ ունեն. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հավատարմության երդում են տվել նոր «խալիֆ» Աբու Ալյա Ալ-Աֆրիին` իսլամիստական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի զոհվելու մասին տեղեկատվության հաստատումից հետո: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Կազմակերպության հրամանատարները հաստատել են Աբու Բաքր Ալ-Բաղդադիի զոհվելը, ով մի քանի օր առաջ ամերիկյան ավիահարվածից վիրավորվել էր: Նա մահացել է իր բժշկի ձեռքերում` Սիրիայի Ռաքա քաղաքում, որտեղ նրան հասցրել էին վիրավորվելուց հետո»,- հաղորդում է աղբյուրը:
ԻՊ-ի զինյալները հավատարմության երդում են տվել նոր «խալիֆին» Մոսուլի մոտ գտնվող Թալաֆարե քաղաքի «Սադամա» մեծ մզկիթում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում