Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունն ուշանում է. The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Բժիշկները կարող են արհեստականորեն խթանել Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունն այն պատճառով, որ Քեմբրիջի դքսի և դքսուհու երկրորդ երեխան պետք է լույս աշխարհ գար չորս օր առաջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այս մասին գրել է The Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներ:
Արքայազն Ուիլյամի տիկնոջ ծննդաբերության ժամկետը, աղբյուրների խոսքով՝ լրացել է դեռևս ապրիլի 23-ին: Ինչպես նշել է հրատարակությունը, բժիշկները, նախքան ծննդաբերությունը խթանելը, կարող են սպասել մինչև երկու շաբաթ, սակայն, որպես կանոն, սպասման ժամկետը չի գերազանցում մեկ շաբաթը:
«Նրանք (բժիշկները) հավանաբար, խոսել են Քեյթի հետ և քննարկել, թե որ օրը հարմար կլինի նրան ծննդաբերելու համար, եթե երեխան լույս աշխարհ չգա առաջիկա երկու օրը»,- հայտարարել է հիվանդանոցի աղբյուրը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում