Եմենի նախագահը մտադիր է Սայվուն քաղաքը հռչակել երկրի ժամանակավոր մայրաքաղաք. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին մտադիր է արևելյան Հադրամաութ նահանգում գտնվող Սայվուն քաղաքը հռչակել երկրի ժամանակավոր մայրաքաղաք: Այս մասին հայտնում է «Էլաֆ» առցանց թերթը:
Եմենցի տեղյակ աղբյուրների տեղեկությամբ` «Մանսուր Հադին պատրաստ է Սայվուն քաղաքը Եմենի ժամանակավոր մայրաքաղաք հռչակել»: Ավելին` նրանց տեղեկությամբ` երկրի ղեկավարը պատրաստվում է Եմեն վերադառնալ և հիմնավորվել Սայվունում «ընթացիկ տարվա մայիսի սկզբին»:
Եմենի իշխանությունների և ընդդիմադիր հութիների հակամարտությունն ակտիվացել է 2014 թ. օգոստոսին: Այս տարի երկրի նախագահը լքել է Եմենը: Ներկայումս Մանսուր Հադին Սաուդյան Արաբիայում է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում